Այսօր արքայադուստր Դիանայի ծննդյան օրն է: Անգլիայի արքայական ընտանիքի ամենասիրված արքայադուստրը ծնվել է 1961թ-ի հուլիսի 1-ին: Այսօր նա կդառնար 58 տարեկան: Wnews.am-ն առանձնացրել է արքայադուստր Դիանայի 10 ամենահայտնի մտքերը:

Lady-diana-101757_w1000_(cropped)

 

1. Ես կցանկանայի ձեր սրտերի թագուհին լինել, սակայն ինձ չեմ պատկերացնում այս երկրի թագուհու դերում։

 

2. Մարդիկ ինձ համարում են երկրորդ Մերլին Մոնրո և կարծում են, թե դա մեծ երջանկություն է:

 

3. Տղամարդիկ ավելի քիչ են ստում, քան կանայք՝ բացառությամբ այն դեպքերի, երբ խոսում են իրենց զգացմունքների մասին։

 

4. Ինձ պետք չեն թանկարժեք նվերներ։ Ես չեմ ուզում, որ ինձ գնեն։ Ես ունեմ այն, ինչ ինձ պետք է։ Ես պարզապես ուզում եմ, որ լինի ինչ-որ մեկն ինձ համար ու ես ինձ ապահով զգամ։

 

5. Ամուսնության մեջ մենք երեքով էինք, իսկ ես ամբոխ չեմ սիրում:

 

6. Ես չեմ ապրում կանոններով, ես առաջնորդվում եմ սրտով եւ գլխով։

 

7. Գրկախառնությունները շատ լավ բան կարող են անել՝ հատկապես երեխաների համար։

 

8. Եթե տղամարդիկ ստիպված լինեին ծննդաբերել, նրանցից ոչ ոք մեկից ավել երեխա չէր ունենա։

 

9. Եթե գտել եք մեկին, ում իսկապես սիրում եք , մի հրաժարվեք այդ սիրուց։

 

10. Ոչինչ ինձ այնքան չի ոգեշնչում, որքան օգնելը կարիքի մեջ գտնվող մարդկանց: Նրանք, ովքեր դժբախտության մեջ են կարող են զանգել ինձ և ես կգամ, որտեղ էլ որ նրանք լինեն: