Ամերիկացի բժիշկները օրալ սեքսը համարում են կոկորդի քաղցկեղի զարգացման ռիսկի 22 անգամ ավելանալու պատճառ, հայտնում է The Sun պարբերականը:
4 տարվա ընթացքում հետևելով 97 հազար մարդու' բժիշկները կոկորդի քաղցկեղ են հայտնաբերել 132-ի մոտ (103 տղամարդ և 29 կին):
HPV-16 պապիլոմավիրուսը, որը կապված է արգանդի վզիկի քաղցկեղի հետ, օրալ սեքսի ընթացքում կարող է ընկնել բերանի խոռոչ և առաջացնել նորագոյացություններ լեզվի, նշագեղձերի, քիմքի վրա և կոկորդում:
Հայտնի է ընդամենը պապիլոմավիրուսի 15 տեսակ, որոնք առաջացնում են կոկորդի քաղցկեղ, սակայն ամենատարածվածը հանդիսանում է HPV-16-ը: Պապիլոմավիրուսները փոխանցվում են կենցաղային և սեռական ճանապարհներով արյան, մաշկի և լորձաթաղանթի միջոցով: Դրանց մեծամասնությունն անվնաս է, մի մասն առաջացնում են գորտնուկներ, մյուսները ուռուցքային հիվանդություններ: HPV-16-ը կարող է հանգեցնել նաև առնանդամի, հեշտոցի և բերանի խոռոչի քաղցկեղի: