Եթե հոգնել եք սեքսի սովորական դիրքերից, և այլևս ոչ ուժ ունեք, ոչ էլ ցանկություն նորերը հորինելու, հետևեք մեր խորհուրդներին: Այս դիրքերը գործնականում բավականին հեշտ են և մեծ հաճույք են շնորհում:

1. «Սենդվիչ»
 
Այս դիրքը լավ է նրանց համար, ովքեր ցանկանում են բազմազանություն հաղորդել «միսիոներին»: Դուք պառկում եք փորի վրա, իսկ նա՝ վերևում: Դուք ձեր ոտքերը միասին եք պահում, իսկ նրա ոտքերը, համապատասխանաբար, ձեր ոտքերի վրա են: Սա ապահովում է խորը ներթափանցում: Հաճույքի աստիճանը բարձրացնելու համար լարեք և թուլացրեք ձեր ինտիմ մկանները ժամանակին` նրա շարժումներին համահունչ:
 
2. «Ջրվեժ»
 
Նա նստում է հատակին կամ մահճակալին՝ հենելով իր մեջքը և լրացուցիչ հենվելով նաև մի ձեռքով: Դուք մեջքի վրա պառկում եք նրա ոտքերի արանքում, ձեր ոտքերը գցելով նրա ուսերին: Տեղադրեք բարձ ձեր ազդրերի տակ, որպեսզի այն ավելի հարմարավետ լինի և գործի անցեք:
 
3. «Ծանր քաշային»
 
Եթե ձեր և ձեր զուգընկերոջ միջև քաշային տարբերություն կա, փորձեք այս դիրքը: Նա նստում է աթոռին, դուք նստում եք նրա ծնկներին՝ ոտքերը ծալած, եթե աթոռը չափազանց բարձր է:
 
4. «Դիտորդներ»
 
Հիանալի կեցվածք հանգստյան օրերին: Զուգընկերը նստում է՝ հենվելով ձեռքերի վրա, դուք նստում եք դեմքով՝ ոտքերը դնելով նրա ուսերին: Այս դիրքը հարմար է ոչ միայն սեքսով զբաղվելու, այլև նաև աչքերով շփվելու համար: