Սիրելիի հետ արձակուրդը հիանալի ժամանակ է: Բայց եթե այն անցկացնում եք ծնողների տանը, կարող է կիրքը զսպելու հետ կապված դժվարություններ առջանան: Ուստի ներկայացնում ենք դիրքերի ընտրանի, որոնցում կարող եք սեռական հարաբերություններ ունենալ՝ առանց ձեր տատիկի հանկարծակի այցելությունից վախենալու: Հիմնական բանը' հնարավորության դեպքում փակել դուռը և ստուգել' արդյոք մահճակալը չի ճռռում:
1. «Միսիոներուհի»
Այս դիրքով կարելի է սիրով զբաղվել ինչպես անկողնում, այնպես էլ հատակին: Ձեր զուգընկերոջ ձեռքերն ազատ են ձեր բերանը փակելու համար, եթե չեք կարողանում ձեզ զսպել: Մտերմությունը, միմյանց համբուրելու և իրար զգալու հնարավորությունն անգին է:
2. 69' կողքի վրա
Օրալ սեքսի հայտնի դիրքի տարբերակ, որում երկուսդ էլ պառկած եք կողքի վրա: Նախ՝ երկուսդ էլ ավելի հեշտ եք շնչում: Երկրորդ, պարանոցը չի լարվում: Երրորդ, ձեռքերն ազատ են: Բացի այդ, չեք տնքում, քանի որ բերանը զբաղված է:
3. Ցնցուղի տակ կանգնած
Լոգարանում սեքսը տարօրինակ զվարճանք է, բայց ուրիշի տանը դա կարող է օգտակար լինել: Դռների մեծ մասը կողպեքներ ունեն, իսկ ջրի ձայնը խեղդում է այլ ձայները: Մեկ ոտքը դրեք լոգարանի կամ ցնցուղի եզրին և հիշեք, որ ձեզ հետ քսանյութ վերցնեք:
4. Դեմքով դեպի բարձը
«Դոգգի սթայլի» հանգիստ տարբերակ: Պառկեք ձեր որովայնի վրա, ապա փոքր-ինչ հենվեք ձեր ծնկների և արմունկների (կամ դաստակների) վրա: Սա լավ դիրք է կլիտորալ խթանման և խորը ներթափանցման համար: Եվ բոլոր հառաչանքները թաքնված կլինեն բարձի տակ ...
5. Լուռ «գդալներ»
Դուք երկուսդ էլ պառկում եք կողքի վրա, նա նայում է ձեր գլխի հետևի կողմին: Բարձրացրեք ձեր վերին ոտքը, և երբ նրա առնանդամը ներսում է' իջեցրեք այն: Այժմ դուք կարող եք լուռ շարժվել նույնիսկ ճռռացող մահճակալի վրա և վայելել մտերմությունը: