Դիտա ֆոն Տիզը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության
կենտրոնում: Սիդնեյում, որտեղ նա աշխատում է ներքնազգեստների
նոր հավաքածուի վրա, աստղը նկատվել է «Hurts» խմբի
մենակատարի ընկերակցությամբ:
Աստղերի սիրավեպի մասին հայտնի էր դարձել անցած ամռանը: Այդ
ժամանակ 25-ամյա Տեոն բոլորի ներկայությամբ 39-ամյա Տիզին իր
սիրելին է անվանել: Իսկ մի քանի ամիս անց զույգը կորել է մամուլի
տեսադաշտից, լուրեր էին պտտվում, թե Տիզը հանդիպում է Ռասել
Քրոուի հետ: Սակայն ակնհայտ է, որ Տիզն ու Տեոն դեռ միասին են: