Երգչուհի Գաբիի համար այս տարին արդյունավետ էր: Նա իրեն փորձեց էթնո-փոփ ոճում և արդեն նոր տեսահոլովակ ունի՝ «Մեր պարերը»:BlogNews-ը ֆոտոշարք է արել երգչուհու հետ և զրուցել գործունեության նոր էտապի մասին:


- Գաբի, միշտ նշել ես, որ չես ցանկանում աշխատել պրոդյուսերի հետ, սակայն վերջերս որոշեցիր հրաժարվել սկզբունքիցդ: Սկսել ես համագործակցել «Global Arts» ընկերության հետ: Ինչո՞վ էր պայմանավորված այս փոփոխությունը:


- Ես միշտ կարծել եմ, որ Հայաստանում, որպես այդպիսին, չկա պրոդյուսերական դպրոց: Կան անհատ պրոդյուսերներ, ովքեր շատ լավ աշխատում են: «Global Arts»-ը պրոֆեսիոնալ պրոդյուսերական ընկերություն է, որն աշխատում է ամենայն պատասխանատվությամբ, հաշվի է առնում յուրաքանչյուր մանրուք: Ես հաճույքով եմ աշխատում իրենց հետ: Որոշեցի համագործակցել, որովհետև այլևս չէի կարող միայնակ:

 

- Երիտասարդ երգչուհուն ի՞նչ խոչընդոտներ են ստիպում մտածել, որ այլևս չի կարող  միայնակ աշխատել: Ի՞նչ բարդությունների առաջ ես կանգնել:


- Ես այլևս չէի կարողանում ինքնուրույն լուծել ֆինանսական հարցերս: Առաջին երկու տեսահոլովակներս իմ միջոցներով եմ նկարահանել և ապացուցել թե՛ ինձ, թե՛ ուրիշներին, որ կարող եմ, սակայն դա շատ բարդ է: Պրոդյուսերների հետ աշխատելիս արտիստն ազատվում է մի շարք խնդիրներից: Ես շատ լավ հասկանում եմ, որ մինչև հիմա իմ անհաջողությունների պատճառը եղել է այն, որ ուշ-ուշ եմ տեսահոլովակներ ներկայացրել: Ես դեռ այնքան հայտնի չեմ, որ մտածեմ մարդկանց չհոգնեցնելու մասին և պետք է հաճախ նորություններ ներկայացնեմ: Սակայն ես իսկապես մեղավոր չեմ դրանում, փորձել եմ անել նույնիսկ ավելին, քան կարող էի:

 

 

 



 
Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում