Ճապոնիայի Sony կորպորացիան որոշել Է 750 միլիոն դոլար վճարել այն ընկերությունում հանգուցյալ Մայքլ Ջեքսոնին պատկանող բաժնի համար, որը մի քանի միլիոն մեղեդիների եւ երգերի, այդ թվում՝ The Beatles-ի, Բոբ Դիլանի, Լեդի Գագայի, փոպ- եւ ռոք-երաժշտության այլ աստղերի մեղեդիների եւ երգերի իրավունքների սեփականատեր է:

 

Արդյունքում ճապոնական կորպորացիային կպատկանի այն ամբողջ վիթխարի հավաքածուն, որը վերահսկվում է Sony ATV Music Publishing ընկերության կողմից: Այն1995 թվականին փայատիրական սկզբունքներով ստեղծվել է Sony կոնցեռնի եւ Մայքլ Ջեքսոնի կողմից, որը 2009 թվականին վախճանվել Է 50 տարեկան հասակում:

 

Հռչակավոր երգչի ժառանգորդները միեւնույն ժամանակ նշել են, որ այս գործարքի ավարտից հետո հանգուցյալ՝ «փոպ-երաժշտության արքայի» բոլոր կոմպոզիցիաները կմնան իրենց մոտ, հաղորդել էՏԱՍՍ-ը: