Ավարտվեց ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար»-ի 88-րդ մրցանակաբաշխությունը: Հայտնի են կինոաշխարհի լավագույնները: Ներկայացնում ենք Օսկարակիրների ցանկը:

 

Երկրորդ պլանի լավագույն կին դերասան անվանակարգում հաղթեց Ալիսիա Վիքանդերը «Դանիացի աղջիկը» ֆիլմում Գերտա Վեգներին մարմնավորելու համար:

 

Լավագույն հագուստի ձևավորում անվանակարգում հաղթեց Ջենի Բևանը «Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմի հագուստների ձևավորման համար:

 

Լավագույն բեմադրող-նկարիչ անվանակարգում հաղթեց «Խելագար Մաքսը: «Զայրույթի ճանապարհ» ֆիլմը, նկարիչներ՝ Քոլին Գիբսոն և Լիզա Թոմսոն:

 

Լավագույն վարսահարդարման և դիմահարդարման համար Օսկարի արժանացան Լեսլի Վանդերվալտը, Էլկա Վարդեգան և Դամիան Մարտինը - «Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմի համար:

 

Լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում հաղթեց Էմանուել Լյուբեցկին' «Փրկվածը» ֆիլմի համար:

 

Լավագույն մոնտաժի համար «Օսկարի» արժանացավ Մարգարեթ Սիքսելը «Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմի մոնտաժի համար:

 

Լավագույն ձայնային մոնտաժ անվանակարգում հաղթող են ճանաչվել Մարկ Մանջինին և Դեյվիդ Ուայթը «Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմի համար:

 

Լավագույն հնչյունային ձևավորում անվանակարգում հաղթեցին Քրիս Ջենքինսը, Գրեգ Ռուդոլֆը և Բեն Օսմոն «Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմի համար:

 

Լավագույն վիզուալ էֆեկտներ անվանակարգում հաղթեց «Էքս Մեքենա» ֆիլմը: Օսկարակիրներն են Ուայթ Հարթսը, Փոուլ Նորիսը, Մարկ Անդինգտոնը և Սարա Բենեթը:

 

Մինիոնները ներկայացրեցին լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգը: Հաղթող ճանաչվեցին Գաբրիել Օսորիոն և Պատո Էսկալան՝ «Արջի պատմությունը» ֆիլմի համար:

 

Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Գլուխկոտրուկը»' Փիթ Դոկտորի և Յոնաս Ռիվերաի հեղինակությամբ:

 

Լավագույն երկրորդ պլանի տղամարդ դերասան անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարկ Ռայլենսը ՝ «Լրտեսների կամուրջը» ֆիլմում ԽՍՀՄ լրտես Աբելի դերի մարմնավորման համար: 

 

Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Աղջիկը գետի մեջ. ներման գինը»' հեղինակ և ռեժիսոր՝ Շարմին Օբայիդ-Չինոյ:

 

Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել - «Էմի» ֆիլմը: Այն Էմի Ուայնհաուսի մասին է, օսկարակիրները' Ասիֆ Կապադիա և Ջեյմս Գայ-Ռիս:

 

Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել «Կակազողը», ռեժիսորներ՝ Բենջամին Քլերլի և Սերենա Արմիտաժ:


Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Սաուլի որդին»' Լասլո Նեմեսը:

 

Լավագույն երաժշտական ձևավորում անվանակարգում հաղթող է ճանաչվել Էնիո Մարիկոնեն «Ատելի Ութնյակը»ֆիլմի համար:

 

Ֆիլմում հնչած լավագույն երգ անվանակարգում հաղթող են ճանաչվել Ջիմի Նեյպսը և Սեմ Սմիթը «Գրվածքը պատին է» երգի համար' «Սպեկտր» ֆիլմում:

 

Տարվա լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթող է ճանաչվել Ալեհանդրո Գոնսալեզ Ինյարիտուն «Փրկվածը» ֆիլմի համար:

 

Տարվա լավագույն կին դերասան անվանակարգում հաղթող է ճանաչվել Բրի Լարսոնը «Սենյակը» ֆիլմի համար:

 

Տարվա լավագույն տղամարդ դերասան անվանակարգում հաղթող է ճանաչվել Լեոնարդո ԴիԿապրիոն «Փրկվածը» ֆիլմի համար:

 

Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել -«Ուշադրության կենտրոնում» ֆիլմը: Մրցանակը ստացան՝ Միքայել Շուգարը, Սթիվ Գոլինը, Նիքոլ Ռոքլինը, Բայլ Պագոն Ֆուսթը: