Բրիտանացի երաժիշտ, պրոդյուսեր և The Beatles խմբի հիմնադիր Փոլ Մաքքարթնին կիսվել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ իր համագործակցության մանրամասներով: 

 

Ինչպես նշել է Մաքքարթնին, երաժիշտին հաջողվել է միասին աշխատել շատ լավ: 

 

«Երբ մենք գրում էինք Ջոն Լենոնի հետ, մենք կիթառներով նստում էինք հատակին և պինգ-պոնգ էինք խաղում, մինչ նոր երգի գաղափար կծնվեր: Քանյեի հետ նույնպես այդպես է»,- պատմել է Փոլը:

 

Երաժիշտը, այնուամենայնիվ, չի կարողացել անտեսել Քիմ Քարդաշյանի ամուսնու ոչ սովորական բնավորությունը: 

 

«Նա անհավատալի տաղանդավոր է, բայց դրա հետ մեկտեղ աբսուրդ բնավորություն ունի և կարող է տարօրինակ բաներ անել: Ես միանգամից որոշեցի, որ նման բան տեղի ունենա, մենք պարզապես կդադարեցնենք համագործակցությունը»,- ասել է Մաքքարթնին: 

 

Հիշեցնենք, որ հունվարի վերջում համացանցում հայտնվեց FourFiveSeconds ստեղծագործությունը, որը Մաքքարթնին ձայնագրել է Ուեսթի և Ռիհաննայի հետ: Ավելի վաղ երաժիշտը համագործակցում էր ռեփերի հետ Only one երգի ձայնագրության ժամանակ, որը նվիրված էր Քանյեի մոր հիշատակին: