BlogNewz.am-ը գրում է.
Առողջ հարաբերություններն անկեղծության, այնինչ անառողջ հարաբերությունները մանիպուլիացիաների հիման վրա են կառուցվում։ Դու հավատո՞ւմ ես, որ նա քեզ իսկապես սիրում է։ Մինչև լուրջ հարաբերություններ սկսելը խելացի կլինի նախ վերլուծել՝ արդյո՞ք այն, ինչ ուզում ես սկսել, իսկապես արժե։ Նա, ով ասում է, թե սիրում է քեզ, հնարավոր է, նույնիսկ, իր սեփական զգացմունքերի ու ցանկությունների զոհն է։ Նույնիսկ հնարավոր է, որ նա ինքն է խառնված իր զգացունքների մեջ։ Այնպես որ մինչև կարևոր որոշում կայացնելը, որը չափազանց նուրբ հարց է կյանքում, ավելի լավ է նախ վերլուծել ձեր փոխհարաբերությունները։
1 Իրական տալը - Տալը՝ դրա դիմաց ստանալու նպատակով։ Առողջ հարաբերություններում մարդիկ տալիս են առանց որևէ բանի ակնկալիքի։ Նրանք տալիս են «անվճար»։ Այլ կերպ ասած՝ սա սիրո իրական նվերն է։
Անառողջ հարաբերություններում ինչ-որ բան տրվում է դրա դիմաց որևէ բան ստանալու ակնկալիքով։ Առողջ հարաբերությունների մեջ վստահությունն է գործողությունների շարժիչ ուժը։ Դուք վստահում եք միմյանց ու իրար մեջքի կանգնում։ Դուք հանգիստ եք ու չեք անհանգստանում հարաբերությունների համար, որովհետև գիտեք, որ նա երբեք չի դավաճանի։ Այնինչ անառողջ հարաբերություններում այն ամենն, ինչ տալիս ես, իր գինն ունի, որի համար պետք է վճարես։
2 Միմյանց ընդունելը – Միմյանց փոխել ցանկանալը։ Առողջ հարաբերություններում զույգերը սրտանց ընդունում են միմյանց։ Ժամանակ ու աշխատանք է պահանջվում նրան ամբողջությամբ ճանաչելու, բացահայտելու և ամբողջովին սիրելու համար, ու դու սրտանց նվիրվում ես դրան։ Անառողջ հարաբերություններում, սակայն, զույգերը փորձում են փոխել մեկը մյուսին, ստիպել մյուսին զիջել՝ սեփական կարիքների ու ցանկությունների համար։ Այս հարաբերություններում կառավարելն է հիմնական նպատակը՝ ստանալու համար այն բավարարվածությունը, որը փնտրվում է։
Շարունակությունը` այստեղ: