BlogNewz.am-ը գրում է.

 

Ինչպե՞ս կարելի է այս կյանքում վաստակել ինչ-որ ավելի արժեքավոր բան, քան փողն է։ Եթե ցանկանում եք իմանալ այս հարցի պատասխանը, խորհուրդ ենք տալիս հետևել այստեղ ներկայացված 7 խորհուրդներին։ 


 

1. Դուրս եկեք Ձեր առանձնատնից. Ռիչարդ Բրենսոն 1

Հարգանքը կարող է Ձեզ անհավանական բարձունքների հասցնել, սակայն դրան պետք է արժանանալ ոչ թե գոռոզաբար վեր-վեր թռչելով, այլ մնալով երկրի վրա։ «Virgin Group»-ի հիմնադիր միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը շատ պարզ ու բաց մարդ է, ով չի խորշում հասարակ անցորդների հետ շփումից, չի զլանում անձամբ զանգահարել իր ենթականերին՝ խրախուսանքի կամ շնորհակալության խոսքեր ասելու համար։


Հարգարժան մարդիկ երբեք թույլ չեն տալիս, որպեսզի հաջողություններն իրենց մեկուսացնեն հասարակությունից։ Էլիտար առաձնատների պատերը բնավ էլ պատնեշ չեն նրանց ու ավելի համեստ կյանքով ապրող մարդկանց միջև։ Նրանք իրենք էլ հաճախ հեռու են մնում զեխություններից ու նախընտրում համեստ կյանքը։


Դժվար է լինել հարգարժան մարդ, եթե դու անհասանելի ես։ Իմիջիայլոց, եթե ղեկավարները իրենց անհաս աստղի պես չեն պահում, այլ աշխատողների հետ հավասարը հավասարին են վարվում, դա հանգեցնում է աշխատողների ավելի  բարձր արտադրողականությանը։  Բացի այդ, այդ դեպքում նրանք ավելի բավարարված են լինում իրենց աշխատանքից։ Պետք է կարողանալ դուրս գալ աշխատասենյակի չորս պատից՝ աշխատակազմի հետ հնարավորինս ավելի հաճախ շփվելու համար։ Սա գործուն մեթոդ է։

 

Շարունակությունը` այստեղ: