Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստվավերագրական ֆիլմի հեղինակ, կինոռեժիսոր Բարեդ Մարոնյանը, ով արդեն չորս անգամ արժանացել է տարածաշրջանային «Էմմի» մրցանակի, «Ցեղասպանության որբեր» ֆիլմը ներկայացրել է 2014-ի տարածաշրջանային «Էմմի» մրցանակի: «Արմենպրես»-ի հաղոդմամբ` Armenoid Productions Inc.-ը հանդես է եկել հայտարարությամբ, որ այն ներկայացվել է ԱՄՆ Սանքոաստ շրջանի 38-րդ ամենամյա տարածաշրջանային «Էմմի» մրցանակաբաշպությանը:


«Ցեղասպանության որբերը» պատմում է Հայոց ցեղասպանության հետևքանքով որբացած հարյուր հազարավոր տարագիր հայերի մասին: Ֆիլմում որբերի պատմությունների մասին խոսում են հենց այդ ոճիրը վերապրածները: Ռեժիսորն օգտագործել է «Ռոքեֆելեր» արխիվային կենտրոնի, Գերմանիայի և Դանիայի ազգային արխիվների, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի, ԱՄՆ ազգային արխիվի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և այլ կառույցների արխիվային նկարներ եւ փաստաթղթեր:

 

Վերջին երկու տարիներին «Ցեղասպանության որբերն» հեռարձակվել է PBS հեռուստաալիքով` ապահովելով ավելի քան 12 միլիոն դիտում: Բացի այդ, ֆիլմը ներկայացվել է տարբեր միջոցառումների և փառատոնների ժամանակ` ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հարավային Ամերիկայում` գրավելով բազմաթիվ մրցանակներ:

 

Վավերագրական ֆիլմի սցենարը գրել են Բարեդ Մարոնյանը և Ջեքի Աբարհամյանը: Ֆիլմը Armenoid Productions Inc.-ի արտադրությունն է:  Խումբը որոշել է նաև նույն անվանմամբ 120 էջանոց գիրք հրատարկել: