Դերասանուհի և երգչուհի Փերիս Հիլթոնը Իբիցայում գտնվող «Ամնեզիա» գիշերային ակումբում DJ է աշխատել` վաստակելով 1 միլիոն դոլար։ Նշենք, որ Փերիսը սկսել է երաժշտությամբ զբաղվել 2000-ականների սկզբին, իսկ 2006-ին թողարկել է իր առաջին ալբոմը՝ Paris, որը միանգամից գրավել է 6-րդ տեղը Billboard 200-ի լավագույն երգերի ցանկում։