PressIdent.am-ը գրում է.Վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներով հրապարակում են ամենասեքսուալ հայ աղջիկների, ամենասեքսուալ հայ մոդելների, սոցցանցային  ամենասեքսուալ հայ օգտատիրուհիներին և այլ «սեքսուալների» մասին: Չգիտեմ՝ այդ ցուցակները կազմողները «սեքսուալ» ասելով ինչ են հասկանում, սակայն այդ ցանկից շատ քչերին կարելի է այդպիսին համարել:

 

 

Ինձ համար գրավչությունը միայն արտաքին գեղեցկությունն ու փայլը չեն, միայն խնամված ու հարդարված լինելը չէ, միայն բաց հանդերձներն ու անկաշկանդ կեցվածքը չէ, այլ այն, որ, ամենակարևորն է, կիրթ ու դաստիարակված լինելը, կարդացած ու բանիմաց կին լինելը: Արտաքինն ու ներքինը պետք է փոխլրացնեն և ներդաշնակ լինեն:

 

 

Բավական է դատարկ կինը բերանը բացի, և նրա ողջ գրավչությունը հօդս է ցնդում: Եվ հակառակը՝ ոչ անթերի գեղեցկուհին, սակայն, ով հետաքրքիր զրուցակից է, կարդացած, բանիմաց և հաճելի մարդ է, ժամանակի ընթացքում քո աչքերում բավականին գրավիչ ու համակրելի է դառնում:

 

 

Եվ այսպես, մեր սկսած շարքում հաջորդիվ ներկայացնում ենք մոդել, դիմահարդար Աննա Բաբայանին, ում իրավամբ կարելի է համարել գեղեցիկ և գրավիչ կին: Լուսանկարներից անգամ հորդում են Աննայի հմայքն ու կանացիությունը: Բնությունն էլ շռայլ է գտնվել նրա նկատմամբ, սակայն նրա ձգտումը կատարելության և աշխատասիրությունը օգնում են օր օրի էլ ավելի գեղեցկանալու և գրավիչ դառնալու: Ու թեև մեր գեղեցկուհին բաժին հասավ ոչ հայ տղամարդու (նա օրեր առաջ նշանվեց մի իսպանացու հետ), այնուամենայնիվ, հայ տղամարդիկ կարող են նրանով զմայլվել տարբեր նախագծերի շնորհիվ: Իսկ այս պահին վայելեք նրա ներկայությունը՝  այս լուսանկարների միջոցով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը` PressIdent.am