Ֆոտոմոդել, դիմահարդար, “Կարգին սերիալ”-ի դերասանուհի Աննա Բաբայանը վերջին տարիներին բնակվում է Իսպանիայում' հարազատ քրոջ մոտ, բայց տարբեր առիթներով հաճախ վերադառնում է հայրենիք: Այս օրերին նա Երեւանում է եւ լուսանկարվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում, որի համար օգտագործել ենք “Rider's pub”-ի տրամադրած մոտոցիկլետը: Աննան ընտրել էր համապատասխան կերպար եւ ֆոտոխցիկի առջեւ, չնայած ցուրտ եղանակին, դրսեւորել է մասնագիտական հմտությունները:), իսկ մեզ հետ զրույցում անկեղծորեն պատմել, թե ինչու չի կարողանում Հայաստանում լիարժեք ապրել եւ ինչն է իրեն պակասում:

Մոտոցիկլետով լուսանկարվելու ցանկություն վաղուց ունեի, բայց նման առաջարկ չէի ստացել եւ շատ ուրախացա, քանի որ ինքս երբեւէ լուսանկարիչներին չեմ առաջարկում ինձ լուսանկարել: Իսպանիա տեղափոխվելուց հետո սկսեցի հետաքրքրվել մոտոցիկլետներով, փորձել եմ բայքերների օգնությամբ վարել, բայց չեմ համարձակվի որպես փոխադրամիջոց օգտագործել. գիտեմ, որ կտարվեմ էքստրիմով, ինչը շատ ռիսկային է: Շփվելով իսպանացի բայքերների հետ' հասկացա' դրական ու բարի մարդիկ են:

 

Շարունակությունը` այստեղ: