Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արտահայտել է իր տեսակետը օծանելիքի մասին՝ գրելով. «Ա՜խ, այդ կախարդական հեղուկը, որին անվանում են ՕԾԱՆԵԼԻ՜Ք... Լավ օծանելիքը երբեմն կարող է ավելի մեծ տպավորություն թողնել,քան,օրինակ,ամենաշքեղ զգեստը. նրանով քեզ կարող են նկատել,այն երբեմն քո փոխարեն կարող է պատմել բնավորությանդ ու նախասիրություններիդ մասին կամ տարիներ անց նույն բույրը կստիպի,որ քեզ կրկին հիշեն։
Հետևաբար ճիշտ է այն կինը, ով,թեկուզ ուշանալով շատ կարևոր գործնական հանդիպումից,երկար է ընտրություն անում օծանելիքի խանութում՝ իբր չնկատելով իր կողքի տղամարդու փնթփնթոցը կամ ձանձրույթ արտահայտող դեմքը»: