Թեյը բացի արարողակարգ ու ավանդույթ լինելուց ունի նաև առողջարար հատկություններ: Շատերը ձմռան ցուրտ օրերը փորձում են ջերմացնել մեկ գավաթ տաք ու համեղ թեյով: Կանաչ, սև, կարմիր, ծաղկային և մրգային հավելումներով թեյեր կարելի է ձեռք բերել խանութներից, թեյարաններից, նույնիսկ պատրաստել տանը:
Թեյերի գիտակ Անի Հովհաննիսյանը Aroxj.am-ի ընթերցողներին է ներկայացնում թեյերի տեսակները, դրանց բուժիչ ու օգտակար հատկությունները, պատրաստման ու պահպանման ձևերը. «Առհասարակ թեյերը բաժանում ենք ըստ իրենց հատկությունների, այսինքն թե ինչ բաղադրիչներ են իրենց մեջ ներառում: Առողջական տեսանկյունից ամեն բաղադրիչ ունի իր բուժիչ նշանակությունը: Հայերն ավելի շատ օգտագործում են կանաչ և սև թեյ: Երկուսն էլ ունեն օրգանիզմը մաքրող հատկություն և ազատում են շլակներից:
Ի տարբերություն սևի` կանաչը նաև ունի աղերը մաքրելու հատկություն և այս տեսակի հիմքի վրա կառուցվում են թեյի մյուս տեսակները: Գոյություն ունի նաև թեյի կարմիր տեսակը, որը գրեթե կոֆեին չի պարունակում , ունի հանգստացնող հատկություն և դրական ազդեցություն է ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա: Մրգային հավելումներով թեյերն այսօր առավել քան պահանջված են և այս տեսակների մեջ վիտամինները բնականաբար գերակշռում են »:
Շարունակությունը` այստեղ: