Մանանեխը մարդկությանը հայտնի է դեռ հնագույն ժամանակներից: Այն օգտագործվում է և՛ խոհանոցում, և՛ բժշկության մեջ:

Գիտնականները պարզել են, որ մանանեխը պարունակում է կարոտին, վիտամիններ B1, B2, PP, մեծ քանակությամբ վիտամին C: Դրա շնորհիվ մանանեխն օգտագործում են կոլիտների, բրոնխիտի, թոքերի բորբոքման, սրտանոթային համակարգի աշխատանքի խթանման և այլ հիվանդությունների բուժման համար:

Մանանեխի բույսը հարուստ է միկրոէլեմենտներով, վիտամիններով , դաբաղանյութերով և հանքանյութերով: Այն նաև կալցիումի աղեր, ֆոսֆոր և երկաթ է պարունակում: Մանանեխի առաջնային հատկություններից են հակասեպտիկ և հակաբորբոքային հատկանիշները: Այնպես որ, մրսածություն զգալու առաջին իսկ պահին մանանեխ օգտագործեք:

Մանանեխի սերմերն ու փոշին լայնորեն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ:

Ոտքերի հոգնածություն դեպքում 2 ճաշի գդալ մանանեխը խառնեք 2 լիտր տաք ջրի հետ և ոտքերը դրանում պահեք 30 րոպե։

Կոկորդի ցավի դեպքում մի քիչ կիտրոնի հյութին խառնեք 1 թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ մեղր, կես թեյի գդալ մանանեխ և 100 մլ տաք ջուր։ Օրվա ընթացքում 4-6 անգամ ողողեք կոկորդը։

Հայմորիտի և մրսածության ժամանակ տաք ջրով թրջեք կտորը, դրա մեջ փաթաթեք մանանեխ փոշի և դրեք քթին կամ ունքերի միջև։

Մեջքի ցավի և արթրիտի դեպքում տաք ջրի մեջ լցրեք 220 գրամ մանանեխի փոշի։ Մանանեխը լցրեք աստիճանաբար, լավ խառնելով, որպեսզի այն ամբողջությամբ լուծվի և գնդիկներ չառաջանան: Տաք լոգանք ընդունեք 20 րոպե։

Կոկորդի ցավի դեպքում 2 թ/գ չոր մանանեխը լցրեք 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու շնչեք գոլորշին:

Ցանկացած ժողովրդական բաղադրատոմս օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ