Աստղիկ Սաֆարյանը ''Happ'' տրամադրություն ունի, քանի որ օրեր առաջ հանդիպել է համանուն հայտնի երգի կատարող Ֆարել Ուիլյամսին: Երգչուհին հատուկ այդ նպատակով Բարսելոնից մեկնել է Փարիզ, իսկ իր տպավորություններով կիսվել BRAVO.am-ի հետ: 


«Ինչ-ինչ պատճառներով նրա բարսելոնյան համերգը չկայացավ, դա էլ առիթ դարձավ, որ մեկնեմ Փարիզ, թեև արդեն իսկ պլանավորել էի մեկնել Ֆրանսիայի մայրաքաղաք: Ինձ համար ուղղակի համերգ չէր, այլ հրաշալի տոն` իմ սիրելի երկու արտիստների մասնակցությամբ: Բացումն արեց ''Liar Lia'' երգով հայտնի փոփ-ռեգգի ժանրի տաղանդավոր երիտասարդ կատարող Cris Cab-ը, ով, ի դեպ, ինձ հետևում է որոշ սոցիալական ցանցերում: Երբ համերգից հետո հանդիպեցի նրա մենեջերին և փոխանցեցի իմ ձայնասկավառակները, երգչից ստացա հաճելի հաղորդագրություն: Իսկ Ֆարելն աննկարագրելի էներգետիկա է փոխանցել: Համերգի ավարտին նկատեցի, որ հանդիսատեսն իսկապես երջանիկ է»,-պատմել է նա:


Շարունակությունը` այստեղ