Ըստ ազդեցության մեթոդի(լազերի տեսակի)


Լազերային Էպիլյացիայի ժամանակ յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է ընտրելորոշակի սպեկտրով լազերի տեսակ (կախված մաշկի և մազերի մեջ մելանինիպարունակությունից), իսկ ֆոտոէպիլյացիայի ժամանակ օգտագործվում է հատուկսարք, որը հնարավորություն է տալիս ազդել մաշկի վրա միաժամանակ տարբերսպեկտրի լուսային ճառագայթներով(560-1200նմ): Ֆոտոէպիլյացիայի սարքնունիվերսալ է՝ մելանինի վրա որակյալ ազդեցություն պահանջող կոսմետիկգործողությունների համար:

 

Ըստ ապարատի ֆունկցիոնալ առանձնահատկությունների


Ֆոտոէպիլյացիայի սարքը հնարավորություն է տալիս ազդել ավելի մեծ մակերեսիվրա, քան լազերային էպիլյացիայի դեպքում: Բայց քանի որ լազերային էպիլյացիայիժամանակ օգտագործվում է անհատապես ընտրված լուսային ճառագայթի սպեկտր,լազերի ազդեցության մակարդակն ավելի բարձր է, այսինքն մազն ավելի լավ է հեռացվում:

 

Ըստ պրոցեդուրաների քանակի

Ֆոտոէպիլյացիայով մազերը հեռացնելիս անհրաժեշտ է իրականացնել ավելի մեծքանակով պրոցեդուրաներ, քան լազերային էպիլյացիայի պարագայում: Դաբացատրվում է նրանով, որ մազահեռացման ժամանակ ոչ բոլոր մազերն են ընկնումճառագայթման տակ, և անցկացվում է մի քանի պրոցեդուրա մաշկի միևնույնհատվածում:Լազերային էպիլյացիան ապահովում է մազարմատի հստակ մշակում լուսայինճառագայթի սպեկտրում, որը բերում է ակտիվ աճման փուլում գտնվող բոլոր մազերիոչնչացմանը, թույլ տալով նվազեցնել պրոցեդուրաների քանակը:

 

Ըստ պրոցեդուրայի տևողության

Պրոցեդուրան անցկացնելիս ֆոտոէպիլյացիան շատ ավելի քիչ ժամանակ է խլում՝սարքի ունիկալ կառուցվածքի շնորհիվ: Օրինակ լազերային էպիլյացիայի ժամանակվերին շուրթի մազահեռացումը կտևի մոտ 15 րոպե, իսկ ֆոտոէպիլյացիայիժամանակ՝ ոչ ավել, քան 7 րոպե:Ըստ արժեքիԼազերային էպիլյացիայի համեմատությամբ ֆոտոէպիլյացիան ավելի թանկպրոցեդուրա է, քանի որ ապարատուրան թանկարժեք է և բացի մազահեռացումից,օգտագործվում է նաև կոսմետոլոգիայի այլ ոլորտներում:


Ըստ ցավոտության և արդյունավետության

Այս երկու գործողություններն արդյունավետությամբ և ցավոտությամբ առանձնապեսչեն տարբերվում: Երկու պրոցեդուրաներն էլ ինչ-որ չափով ցավոտ են, բայց տհաճզգացողություններն իջնում են անեսթետիկ գելեր օգտագործելիս և դադարում ենմաշկի վրա լուսային ճառագայթման ազդեցությունից անմիջապես հետո:Լազերային էպիլյացիայի և ֆոտոէպիլյացիայի արդյունավետությունը նույնն է:Մազահեռացման կուրսն անցնելիս մազերի աճը զգալիորեն դանդաղում է և որոշժամանակ նրանք իսկապես չեն աճում, բայց անցնում են ամիսներ(կախվածանհատական առանձնահատկություններից) և մազերը նորից սկսում են աճել, ուստիպարբերաբար պետք է կրկնել պրոցեդուրան:

                                                                                                                                                    INFOmanka