Վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ iPhone-ի սեփականատերերը ինքնասիրահարված ճանապարհորդներ են, Blackberry-ի տերերը ամենաշատն են աշխատում, իսկ նրանք, ովքեր նախընտրում են Android, լավ վարքագիծ և արտահայտվելու ունակություն ունեն, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Հետազոտությանը մասնակցել են աշխարհում ամենատարածված սմարթֆոնների 3 տեսակների շուրջ 2.000 սեփականատեր: Վիճակագրությունը հետաքրքիր է ստացվել:
Այսպիսով Apple-ի սմարթֆոնների սեփականատերերը գտնում են, որ իրենք ավելի գրավիչ են, ինչպես նաև վայելում են ղեկավարության բարյացկամությունը, որովհետև հավանաբար աշխատում են ջանասիրաբար և հաճախ են մնում աշխատանքից հետո: iPhone-ների տերերը, ովքեր հիմնականում ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչներ կամ կրթության ոլորտի աշխատակիցներ են, ավելի հաջողակ են. նրանք բոլորից շատ են ճանապարհորդում, սիրահետում են հակառակ սեռին, ակտիվ են սոցցանցերում և ծայրահեղ ամբիցիոզ են:
Իսկ ահա BlackBerry-ի կողմնակիցները ամենաունևորներն են՝ նրանց տարեկան աշխատավարձը գրեթե 3.000 դոլարով ավել է, քան հետազոտության մյուս մասնակիցներինը: Նրանք ավելի զբաղված են, ավելի աղմկոտ են, սովոր են իրենց BlackBerry-ներից շատ նամակներ գրել և զանգել: Հետաքրքիր է, որ սմարթֆոններն ազդել են նաև անձնական կյանքի վրա: Այս խմբի մարդիկ ավելի շատ են հակված ակտիվ շփմանը և երկարատև հարաբերություններին: Բացի այդ, նրանք մյուսներից շատ են թեյ և սուրճ խմում, ավելի շատ են ուտում և հաճախակի են ուշանում հանդիպումներից:
Ինչ վերաբերվում է Android-ի կողմակիցներին, ապա նրանք շատ լավ խոհարարներ են, ինչպես նաև սիրում են խմել: Քաղաքավարությունը և կրեատիվությունը նրանց մոտ զուգակցվում է արտիստիզմի և հավասարակշված բնավորության հետ: Բացի այդ, այս սմարթֆոնների սիրահարները բոլորից շատ են սիրում դիտել հեռուստացույց: Պարզվել է, որ Android-ի օգտատերերը ավելի հաճախ աշխատում են կառավարական և պետական հաստատություններում: