Aroxj.am-ը գրում է.
Նիհարելու ու օրգանիզմը ամրապնդելու համար պարտադիր չէ ենթարկվել «կտտանքների». բավական է ընտրել ճիշտ դիետա, որ կլինի հաճելի ու միաժամանակ առողջարար: Այժմ քանի դեռ մրգերն ու բանջարեղենները չեն վերջացել, կա իրական հնարավորություն օգտվել առիթից ու սկսել նիհարել ու ամրացնել օրգանիզմը: Լավագույն դիետաներից մեկն այժմ, իհարկե, այսպես կոչված ծիածանային կամ գունավոր դիետան է:
Այս դիետան ենթադրում է, որ պետք է ուտել միայն 7 գույնի մրգեր և բանջարեղեններ: Ցանկալի է, որ սնվելիս պահպանեք համաչափությունը, այսինքն յուրաքանչյուր գույնի միրգը կամ բանջարեղենը ուտեք հավասար քանակությամբ: Իսկ, թե որ գույնի միրգն ու բանջարեղենը ինչով է օգտակար և ինչպիսի արդյունք կտա կներկայացնենք ներքևում: Եվ այսպես Aroxj.am-ը ներկայացնում է ծիածանային կամ գունավոր դիետան ու դրա բաղադրիչները:
Կարմիր
Կարմիր մրգերն ու բանջարեղեններն իրենց գույնը ստանում են լիկոպենից ու անտոցիանից, որոնք մարդու օրգանիզմում կատարում են հակաօքսիդատների դեր: Այս հակաօքսիդատները հզոր հակաքաղցկեղային միջոցներ են, բացի այդ դրանք պարունակում են վիտամին A և C ու բջջանք: Գումարած սրան կարմիր մրգերն ու բանջարեղենները արյան մեջ նվազեցնում են խոլեստերինի քանակը, իջեցնում են զարկերակային ճնշումը և չեզոքացնում են անառողջ սննդի հետևանքները:
Շարունակությունը` այստեղ: