21-ամյա մոդել Քսենիա Պունտուսը, որն ընկել է Նիկիտա Միխալկովի 20-ամյա թոռան՝ Անդրեյ Բակովի բնակարանի պատուհանից, հանգիստ չի տալիս ոչ լրատվամիջոցներին, ոչ երկրպագուներին։ Այսօր պարզվել է, որ իրավապահ մարմինները պատուհանից ընկած աղջկա իրերում անորեքսիգեն հաբեր են հայտնաբերել նիհարելու համար, դրանք պատրաստում են ամֆետամինի հիմքով։
Դեղամիջոցը բազմաթիվ կողմնակի ազդեցություններ ունի։ Այդ թվում, այն անհամատեղելի է ալկոհոլի հետ։ Սպիրտի հետ համադրության դեպքում դրա բաղադրիչները կարող են հալյուցինացիաներ առաջացնել եւ անվերահսկելի քայլերի դրդեր, որոնք վտանգավոր են կյանքի համար, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։ Քսենիայի մայրը հայտարարել է, որ դստերը կյանքի վտանգի տակ է։ Հենց այդ պատճառով էլ նա վերակենանդանացման բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության ներքո։
«Շատ կոտրվածքներ ունի, վնասվածքներ, վախենում են կանխատեսումներ անել, ե՛ւ ազդրը, ե՛ւ ոտքերը, ե՛ւ ձեռքերը, ցնցում, ներքին օրգաններն անկումից վնասվել են։ Հետեւանքներ կարող են լինել ցանկացած պահի։ Վախենում են տեղափոխել վերակենդանացման բաժանմունքից, նա գիտակցություն ունի»,- կնոջ խոսքերը մեջբերել է РенТВ-ն։
Այսօր նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Նրա մոտ երկու թոքի, կրծքավանդակի վնասում, ողնաշարի վնասվածքներ, մի քանի կոտրվածք են ախտորոշել։