Bravo.am-ը գրում է.
Նուռը, նույն ինքը` Արման Դավթյանը, հոկտեմբերի 11-ին դարձել է 43 տարեկան: Ոսկերիչ-դիզայները 7 տարի շարունակ չնշելուց հետո այս անգամ հարազատների եւ ընկերների հետ, որոնց թվում են եղել նաեւ Տիգրան Պետրոսյանն ու Ավետ Բարսեղյանը, տարեդարձը երգելով ու պարելով տոնել է Երեւանի կարաոկե-ակումբներից մեկում:
«Ամեն տարի տարբեր պատճառներով չի ստացվել հավաքույթ անել: Չեմ սիրում ծննդյանս օրը նշանավորել, մի քիչ կաշկանդվում եմ բոլորի ուշադրության կենտրոնում լինելուց, հակառակը, ես եմ սիրում նվերներ անել ու հաճույք պարգեւել մյուսներին»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Նուռը:
Շարունակությունը` այստեղ: