Խորեոգրաֆիայի պետական թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադմիական թատրոնում հոկտեմբերի 13-ին կներկայացնի Ջ.Ռոդարիի «Չիպոլինո» մանկական երաժշտական ներկայացման պրեմիերան:


Ներկայացման բեմադրիչն է Ռաֆայել Գրիգորյանը: Այն Ջ.Ռոդարիի հանրահայտ հեքիաթի մոտիվներով բեմադրված, հետաքրքիր լուծումներով, վառ, գունեղ ձևավորմամբ պարային ներկայացում է, որը կարող է բավարարել յուրաքանչյուր տարիքի հանդիսատեսի գեղագիտական ճաշակը: