Ստամբուլում հոկտեմբերի 1-ին կայացել է «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ 2014» միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը:

 

«Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ» մրցույթում հեղինակավոր ժյուրիի կողմից առաջին մրցանակի է արժանացել հայաստանցի նկարչուհի Մերի Մունը (Մերի Ամիրխանյան): Երկրորդ և երրորդ մրցանակները ստացել են թուրք նկարիչները:

 

«Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ 2014» միջազգային մրցանակաբաշխության կազմակերպիչներն են «ԱՐՏ ՓԼԵՆԵԹ» ցուցասրահը և «RH» արվեստի ամսագիրը: