73-ամյա հայտնի դիզայներ Ռոբերտո Կավալիի դուստրը` Կրիստիանը, ամուսնացել է: Կավալին այնքան հուզված է եղել, որ իր միկրոբլոգում հրապարակել է աղջկա հարսանեկան լուսանկարները և կատարել հետևյալ գրառումը.«Հոր հպարտությունը: Երբ ես իմ աղջկան խորան ուղեկցեցի, միանգամից հիշեցի նրա առաջին քայլերը, առաջին խոսքերը, առաջին սերը: Խոսքերով չեմ կարող նկարագրել իմ զգացմունքները»:
Դեռ հայտնի չէ, թե Կավալին է իր աղջկա զգեստի հեղինակը: