Իրականում սուպերմոդելներից շատերը չունեն այն գեղեցկությունը, ինչպիսի երևում են գլամուրային ամսագրերում: Գեղեցկուհի Իրինա Շեյքն այն սուպերմոդելներից է, ովքեր հաճախ են հայտնվում ամենահայտնի ամսագրերում և իրենց անթերի կազմվածքով շատ կանանց նախանձի առարկան դառնում:
Սակայն ամսագրերում նրանց լուսանկարները ֆոտոշոփի են ենթարկվում և հաճախ դժվար է լինում հասկանալ, թե արդյոք նրանք իրականում այդքան գեղեցիկ են: Սակայն օրերս համացանցում են հայտնվել Իրինա Շեյքի` առանց ֆոտոշոփի լուսանկարները, որոնցում նա նաև առանց պրոֆեսիոնալ դիմահարդարման է:
Այդ լուսանկարներն արվել են, երբ նա հանդերձարանում լողազգեստներ է կրել, որպեսզի մասնակցի "Sports Illustrated" ամսագրի համար նախատեսված ֆոտոշարքին: