Life.panorama.am-ը գրում է.
Haqqin.az կայքը հոդված է հրապարակել, որից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները խիստ նեղսրտած են ռուսական ТНТ երիտասարդական հեռուստաալիքում հայերի կողմից ցուցաբերվող ակտիվությունից: Ադրբեջանցիներին հատկապես նյարդայնացնում է այն, որ Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Comedy Club» հումորային ակումբի հայ տղաները վայելում եմ ռուս հեռուստադիտողի ու հանդիսատեսի անվերապահ սերն ու համակրանքը: Ըստ կայքի, «Comedy Club-ի տղաները «գրավել» են ռուսական ТНТ-ն:
Ադրբեջանական Haqqin.az-ը գրել է. «ТНТ–ի գրեթե բոլոր հաղորդումներում ու ֆիլմերում ներկայացված է հայկական թեմատիկան: Այս հեռուստաընկերությամբ է հեռարձակվում հայերի կողից ստեղծված Comedy Club և Camedy Woman հումորային ծրագրերը, որոնց գրեթե բոլոր թողարկումներում հնչում է «Հայաստան», «հայ», «Երևան» բառերը և բոլորին փորձում են հայերեն սովորեցնել: «Comedy Club»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը հանդիսանում է «Универ» երիտասարդական սերիալի պրոդյուսերը, իսկ գլխավոր դերում դարձյալ ազգությամբ հայ Արթուր Միքայելյանն է, ով հանդես է գալիս Մայքլի դերում:
Շարունակությունը` այստեղ: