Սնունդը և առողջ ապրելակերպը նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը և կարող են կանխել մի շարք հիվանդություններ՝ կապված մրսածության հետ:  Այդ հիվանդություններն գլուխ են բարձրացնում հենց աշնանը. «Այս սեզոնին ավելի շատ ակտիվանում են շնչառական ուղղիների հիվանդությունները, ստամոքսի քրոնիկական հիվանդությունները, հաճախակի հանդիպում ենք  բրոնխիտի, թոքաբորբի, վերին շնչուղիների հիվանդությունների»,- Aroxj.am-ի հետ զրույցում նշեց թերապևտ, գաստրոէնտերոլոգ Աննա Մարտիրոսյանը:


Նրա խոսքով,   տարվա այս եղանակին իմունային համակարգը ընկճվում է, վիրուսները տարածվում են և օրգանիզմը դառնում է ավելի զգայունտարբեր տեսակի հիվանդությունների նկատմամբ: Այդպիսով, ունենում ենք սուր և քրոնիկ հիվանդությունների ակտիվացում: Դրա համար կարևոր է չսպասել մինչև հիվանդանալը. պետք է վերանայել սննդակարգը և կենսակերպը, քանի դեռ մրսածությունը և վիրուսները չեն սկսել ավելի ակտիվանալ:


Մրգերը և բանջարեղենն ավելի լավ են պաշտպանում իմունային համակարգը, քանի որ դրանք պարունակում են վիտամին A և E, որոնք վիտամին C-ի հետ միասին ամբողջությամբ պահպանում են օրգանիզմը: Մասնագետի կարծիքով, վիտամին C-ի օգտագործման ժամանակ պետք է հիշել որ օրական 1000 մգ-ից ավել օգտագործել թույլ չի տրվում. «Ավելի լավ է վիտամին C-ի դեղահաբերին դիմել ամենավերջում, փոխարինելով այն թարմ մրգերով ու բանջարեղենով՝ բուլղարական կարմիր տաքդեղ, ելակ, սև հաղարջ, կիտրոն, կաղամբ, մասուր, կիվի, անանաս, մանգո, նարինջ, և այլն»,-  ավելացրեց թերապևտը:



Եթե այնուամենայնիվ ձեզ չի հաջողվել կանխել մրսածությունը, ապա մնում է այն բուժել, ավելի ճիշտ բուժել դրա հետևանքները: Իսկ թե ինչպես և ինչ եղանակներով, ներկայացնում ենք ստորև:


• Նախապատվությունը տվեք թեթև սննդին



Քանի որ մրսածության ժամանակ օրգանիզմը թուլանում է, ապա մարսողական համակարգի բեռնվածությունը ավելի կբարդացնի ձեր վիճակը, այդ իսկ պատճառով օգտագործեք թեթև սնունդ, որպեսզի ավելի շուտ ապաքինվեք:


Շարունակությունը` այստեղ