Ընտրեք այս նկարներից մեկը և կարդացեք ձեր բնութագիրը:

Դուք կրքոտ եք: Ձեզ իսկական սեր է անհրաժեշտ, և դուք անհանգստանում եք, որ երբեք չեք գտնի այն: Բայց միևնույն ժամանակ լավատես և շատ հաճելի մարդ եք, չնայած սրտի վրա քիչ վերքեր չունեք: Դուք ուզում եք հասկացված լինել և եթե ընկեր եք ձեռք բերում, ապա դա ողջ կյանքի համար է: Մարդկանց մոտ աշխատում եք պարզ երևալ. չէ՞ որ կյանքն իրենով բարդ բան է:

Դուք կայուն եք: Արտաքինից երջանիկ և հաջողակ մարդ եք, իսկ իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չի: Դուք այդքան էլ պարզ մարդ չեք և չեք ցանկանում ձեր զգացմունքներն ի ցույց դնել: Բավականին հասուն մարդ եք և մյուսներին տալու շատ բան ունեք: Հասարակությունը կարևոր է ձեզ համար, սիրում եք օգնել մարդկանց:

Դուք անսանձելի եք: Անկանխատեսելի, մի-փոքր խենթ մարդ եք: Ասես մշտական շարժիչ լինեք, որի էներգիան երբեք չի մարում: Դուք լի եք նոր գաղափարներով: Ձեր մեջ միշտ երկու մարդու պայքար է` մեկը կողմ է փոփոխություններին, մյուսը` ոչ:

Դուք իմաստուն եք: Հաճույք եք ստանում լավ գրականությունից, սիրում եք ուսումնասիրել  նոր աշխարհներ: Բաց եք նոր գաղափարների և փոփոխությունների համար: Արդար մարդ եք: Ձեզ համար ամենակարևորը սեփական անձի հանդեպ արդար մնալն է: Խելացի եք, լայն աշխարհայացք ունեք:

Դուք նրբազգաց եք: Համեստ, բարի ու խորն անձնավորություն եք: Ձեզ համար կարևոր են հեռանկարները: Աշխատում եք միշտ բարի գործեր անել, քանի որ հավատում եք, որ ամեն օրը պետք է լիարժեք ապրել: Գուցե ձեզ չհաջողվի փոխել կյանքը, բայց դուք կհաջողացնեք փոխել շատ մարդկանց կյանքը:

Դուք լավատես եք: Հաճելի ու լավատես անձնավորություն եք: Ակտիվ հետաքրքրվում եք ձեր շրջակա կյանքով և ձգտում եք ամեն պահը լցնել ուրախությամբ: Հազվադեպ եք հուսահատվում: Հիանալի հումորի զգացում ունեք, գրավում եք մարդկանց:

Դուք եռանդուն եք: Մարդկանց կարող է թվալ, թե անփույթ եք, բայց դա ընդամենը ձեր ներքին խենթությունն արտահայտելու միջոց է: Նպատակասլաց մարդ եք և լի եք մոտիվացիայով: Տենչում եք հաջողության հասնել և իրականացնել ձեր բոլոր երազանքները:

Դուք արդարամիտ եք: Ձեր կողքին մարդիկ իրենց հանգիստ են զգում: Գնահատում եք ամեն մարդու յուրահատկությունը: Սիրում եք կյանքը, գոհ եք ամեն ինչից: Ընկերները գնահատում են ձեր բարի սիրտը, և դա ձեզ համար լավագույն հաճոյախոսությունն է:

Դուք բարի եք: Լայն աշխարհայացք ունեք: Հասկացող ու ներողամիտ եք: Նախընտրում եք հանգիստ կյանք: Չեք սիրում, երբ գլխում և կյանքում խառնաշփոթ է: Գնահատում եք միայնակ անցկացրած ժամանակը:

 

Աղբյուրը` Աղջիկների ակումբ