Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ  ՀՀ վաստակավոր արտիստների կոչմանն են արժանացել  նաև Ինգա ու Անուշ Արշակյան քույրերը:


Այդ առիթով երգչուհիները ֆեյսբուքյան իրենց էջում գրել են. «Այսօր պարգևատրվեցինք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումով: Շատ հուզված և երջանիկ ենք: Հպարտ ենք, որ հայ ազգի մեծանուն որդիները ջանք ու եռանդ չեն խնայել, և շատերը իրենց կյանքն են ընծայել հայրենիքի անկախության և ազատության համար»։