Անուշ և Ինգա Արշակյան քույրերը պատրաստվում են մեծ մենահամերգով ներկայանալ իրենց հանդիսատեսին: Ծրագրի մշակմամբ զբաղվում է Անուշ Արշակյանը: «Ծրագրի հիմքում կլինեն տարբեր ժամանակներում բանահավաքների կողմից հավաքագրված գործեր: Հայկական երգարվեստի այդ բացառիկ ժառանգության մի մասը կազմող ստեղծագործությունները կհնչեցնենք նորովի մշակմամբ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեցին Արշակյան քույրերը:
Ի դեպ, մենահամերգի ընթացքում կհնչեն նաև կոմիտասյան ստեղծագործություններ, որն Անուշ Արշակյանի վաղեմի երազանքն է. «Երկար ժամանակ ուսումնասիրել եմ Կոմիտաս վարդապետի երաժշտագիտական ուսումնասիրությունները, նրա երգեցողական դպրոցը և հայ երգաստեղծության օրենքները: Հուսամ, այս տարի երազանքս բարեհաջող ի կատար կածվի»:
Շարունակությունը` այստեղ: