Հոլիվուդյան աենահայտնի դերասաններից մեկը` Լեոնարդո Դի Կապրիոն, նշանակվել է ՄԱԿ-ի խաղաղության դեսպան և զբաղվելու է մոլորակի կլիմայի խնդիրներով: Այդ մասին մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Պարոն դի Կապրիոն վստահության արժանի դեմք է շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված շարժման մեջ և կարող է զորացնել կազմակերպության գործունեությունը»,- ասել է Պան Գի Մունը:
Պան Գի Մունի խոսքով՝ 39-ամյա Դի Կապրիոն սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովում ելույթ կունենա կլիմայի փոփոխման հիմնախնդիրների շուրջ:
Նշենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Դի Կապրիոն 3 մլն դոլար է նվիրաբերել վայրի բնության համաշխարհային հիմնադրամին: