"Apple" ընկերության առցանց խանութի ամերիկյան տարբերակը լույս սեպտեմբերի 12-ի գիշերը 2 ժամ 25 րոպե անհասանելի էր սերվերների հետ կապված խնդիրների պատճառով, որոնք պայմանավորված էին iPhobe 6-ի և iPhone 6 Plus-ի նախնական պատվերներ ձևակերպել ցանկացողների չափազանց մեծ թվաքանակով, տեղեկացնում է  «Արմենպրես»-ը՝ հղում անելով the Verge հրատարակությանը:

 

Ինչպես գրում է հրատարակությունը, Apple-ի առցանց խանութը նոր սարքերի նախնական պատվերների հայտերն սկսում Է ընդունել Հյուսիսամերիկյան արևելյան ժամանակով գիշերը ժամը 3:00-ին, բայց, չնայած անհարմարություններին, ամեն տարի ընկերության տասնյակ հազարավոր նվիրյալներ փորձում են հայտնվել այն մարդկանց թվում, ովքեր առաջինը կստանան Apple-ի նոր գաջեթը:

 

«Այս տարի նախնական պատվերի ձեւակերպումը հատկապես դյուրին չԷր»,-նշում է the Verge-ն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: