Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Apple ընկերությունն իր ռուսական Apple Online Store առցանց խանութը միացրել է Яндекс.маркет որոնողական համակարգին:
Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն՝ Яндекс-ին հղումով, ընկերությունում հաստատել են համագործակցությունը Apple-ի հետ, և այժմ Apple Online Store-ը հայտնվել է որոնողական համակարգի կողմից առաջարկվող առցանց խանութների ցանկում:
Apple-ն իր առցանց խանութը Ռուսաստանում բացել է 2013-ի ամռանը՝ iPhone, iPad, iPod, Mac և այլ սարքավորումների վաճառքի համար: