Հումորիստ, երգիչ Արամ MP3-ն «Եվրատեսիլ»-ից հետո որոշակի դադար վերցրեց՝ հազվադեպ երևալով եթերում, սակայն այդ ողջ ընթացքում նա աշխատել է և նոր անակնկալներ պատրաստել երկրպագուների համար: Life.panorama.am-ին երգիչը տեղեկացրեց, որ հոկտեմբերին ներկայացնելու է նոր տեսահոլովակ, որի թողարկմանը շատ երկար է սպասել:
Անգլերեն այդ երգի երաժշտության հեղինակը հենց ինքը Արամն է, խոսքերինը՝ Գարիկ Պապոյանը, գործիքավորումն արել է Լիլիթ Նավասարդյանը, տեսահոլովակի ռեժիսորն էլ, ինչպես եվրատեսիլյան երգի դեպքում, Գրիգոր Գասպարյանն է.
«Երկար ենք մտածել այն հարցի շուրջ, թե եվրատեսիլյան երգից հետո որ երգի հիման վրա տեսահոլովակ ներկայացնենք, որպեսզի նախորդին չզիջի, ի վերջո, արդեն մշտական դարձած կազմով կանգ առանք այս երգի վրա»,-մեզ հետ զրույցում պատմեց Արամը՝ հավելելով, որ իրեն շատ է դուր գալիս նոր տեսահոլովակը, քանի որ դրանում արևմտյան ձեռագիր է տեսնում, իսկ ինքն էլ նորովի է հանդես գալիս:
Շարունակությունը` այստեղ: