Երգիչ Միստր X-ի' Միացյալ Նահանգներում գտնվելու մասին ESem.am-ը տեղեկացրել է իր ընթերցողներին: Մեզ հետ զրույցում Արթուրն ասաց, որ Ամանորն ու ծննդյան տոները նշելու է ԱՄՆ-ում. «Այստեղ քույր ունեմ, ով ամուսնացած է ու երկար ժամանակ է, ինչ Միացյալ Նահանգներում է ապրում: Նրանց տանն եմ ապրում, իսկ տոները, ինչպես միշտ, կնշեմ տանը' հարազատներիս ու մտերիմներիս հետ»:
Ամանորն ու Սուրբ Ծնունդը երգչի սիրելի տոններն են, և նա ցավում է, որ ԱՄՆ-ում հունվարի 1-ը չեն նշում այնպես, ինչպես Հայաստանում. «Այստեղ ծննդյան տոները երկիրն ամբողջովին վերածում են հեքիաթի. մարդիկ իրենց տներն ու փողոցները զարդարում են, ամենուր տեսնում, լսում և զգում ենք տոնական շունչը: Ցավոք' մեր Նոր տարին, այսինքն' հունվարի 1-ը, այստեղ այնպես չեն նշում, ինչպես մեզ մոտ: ԱՄՆ-ում ավելի մեծ ուշադրություն են դարձնում Սուրբ Ծննդին: Ամանորն ու Սուրբ Ծնունդը միշտ էլ իմ ամենասիրած տոներն են եղել, բայց այստեղ էլ ավելի շատ եմ սիրում. մանկանում եմ: Թեկուզ ձյուն չկա, բայց ամենուր հնչող Սուրբ ծննդյան երգերը միշտ այդ տրմադրության մեջ են պահում մարդկանց»:
Շարունակությունը՝ այստեղ: