26-ամյա երգչուհի Ռիհաննան շարունակում է հայտնվել ամենահայտնի ամսագրերի էջերին: Այս անգամ նա նոր ֆոտոշարքի է մասնակցել գերմանական "Tush" ամսագրի համար: Երգչուհու կերպարի հեղինակը ոճաբան Սիարա Պարդոն է, իսկ ֆոտոշարքի հեղինակները Սթիվեն Գոմիլիոնը և Դենիս Լեոպոլդն են:
Ֆենտզի ժանրի ֆոտոշարքում Ռիհաննան ներկայացրել է այնպիսի հայտնի բրենդերի զգեստներ, ինչպիսիք են` "Roberto Cavalli"-ն, "Maison Martin Margiella"-ն, "Jimmy Choo"-ը և "Balmain''-ը: