Համացանցում է հայտնվել Ռիհաննայի նոր ֆոտոշարքից մի քանի լուսանկար: Ֆոտոշարքն արվել է AnOther Magazine ամսագրի համար: Ամսագրի նոր համարը նվիրված է Alexander McQueen բրենդի ստեղծման պատմությանը:
Սև-սպիտակ ֆոտոշարքի հեղինակները լուսանկարիչներ Ինես Վան Լամսվերդեն և Վինուդ Մատադինն են: Ֆոտոշարքին Ռիհաննան մասնակցել է Alexander McQueen, ինչպես նաև Comme des Garçons, Yohji Yamamoto, Givenchy, Agent Provocateur հայտնի բրենդերի զգեստներով: