Երգիչ Մայքլ Քոթանջյանը դստեր ծնունդից հետո ստեղծագործական կյանքում որոշակի դադար էր վերցրել: Հիմա, երբ երեխան արդեն շատ թե քիչ մեծացել է, նա կրկին մտածում է կարիերայում քայլեր անելու մասին: Life.panorama.am-ին Մայքլը տեղեկացրեց, որ ինքն ունի մի քանի նոր երգ, որոնց հեղինակն ու գործիքավորողը Արթուր Նիկողոսյանն է (Կոնս):


«Աշխատում եմ թվով չորրորդ ձայնասկավառակս թողարկելու ուղղությամբ, առաջիկայում կձայնագրեմ Կոնսի հեղինակած 2-3 երգը: Դրանցից մեկի հիման վրա կաշխատեմ մինչև տարեվերջ ներկայացնել տեսահոլովակ»,-մեզ հետ զրույցում նշեց երգիչը: Նրա խոսքով՝ կլինեն հետաքրքիր էքսպերիմենտներ, սպասվում է ոճային փոփոխություն:

 

Շարունակությունը` այստեղ: