Դերասանուհի, հաղորդավարուհի Արփինե Գաբրիելյանը վերադարձել է ԱՄՆ-ից և իսկույն անցել գործի։ Ինչպես ArmStar.am-ին դերասանուհին տեղեկացրեց, ծանրաբեռնված գրաֆիկ ունի, քանի որ զբաղված է նկարահանումներով.  «Այժմ նկարահանվում եմ  միանգամից երկու գեղարվեստական ֆիլմերում։


Նրանցից մեկը «Kargin Production»-ի նոր ֆիլմն է, որը կատակերգություն է, ռեժիսորներն են  Արման Մարությանը և Վահագն Խաչատրյանը։ Ֆիլմը կոչվում է «Սուպեր Մամա»,  էկրաններ կբարձրանա աշնանը, իսկ մյուս ֆիլմը «Սքոչ և վիսկի» ներկայացման համանուն ֆիլմն է, որը նույնպես կատակերգություն է, ռեժիսորն է  Արշալույս Հարությունյանը։


















Կարող եմ ասել, որ երկուսն էլ շատ դրական և հետաքրքիր ֆիլմեր են, ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ աշխատակազմով և հոյակապ դերասանական կազմով»։

 

Խոսելով մարմավորած դերերի մասին՝ Արփինեն չցանկացավ շատ փակածեր բացել. «Շատ բան չեմ կարող ասել, միայն կասեմ, որ երկուսն էլ կերպարային առումով շատ հետաքրքիր դերեր են և որպես դերասանուհի ինձ համար մեծ պատիվ է ներկայանալ այս ֆիլմերում»։

 

Շարունակությունը` այստեղ: