Թե՛ Միհրանը, և թե՛ Արփին համառորեն չեն մեկնաբանում իրենց հարաբերությունները: Միգուցե ասելու բան չունեն…«Ժխտողական» դիրք է գրավել նաև նրանց էկրանային սիրավեպի «կնքահայր» Արմեն Պետրոսյանը: Լրագրողական հետաքրքրասիրությանն ի պատասխան՝ նա ասել է. «Անկեղծ ասած՝ չգիտեմ Միհրանի և ու Արփիի միջև ինչ-որ բան կա՞, թե՞ ոչ… Ոչ լսել եմ, ոչ տեսել:
Այս «մութ պատմության» վրա ինչ-որ «լույս սփռելու» նպատակով մենք դիմեցինք մեր լավ բարեկամ, էքստրասենս Սիրանուշ Հարությունյանի օգնությանը: Տրամադրելով նրան Միհրան Ծառուկյանի և Արփինե Գաբրիելյանի համատեղ կենցաղային լուսանկարը՝ խնդրեցինք ներկայացնել զույգի փոխհարաբերությունների բնույթի իր տեսլականը:
Ահա թե ինչ նա ասաց.
-Երբ ձեռքս առա այս լուսանկարը, միանգամից սառնություն, միապաղաղություն զգացի: Այստեղ ես «ֆիկտիվ» հարաբերություններ եմ տեսնում: Կարծես, թե այս զույգը միասին է, սակայն նրանց ոչ թե մեծ սերն է կապում, այլ ուղղակի այս շրջանում այդպես է պետք: Տվյալ հարաբերությունները երկար չեն կարող շարունակվել, շուտով նրանք բաժանվելու են: Չեմ կարող ասել՝ դա կլինի հարսանիքից հետո, թե ոչ,բայց այստեղ ես կայուն միություն չեմ տեսնում: Եթե նույնիսկ հարաբերություններ լինեն, դրանց դեմ կլինեն տղայի ծնողները:
Անգամ երևում է, որ զույգն առանձին-առանձին գիտակցում է իրենց հարաբերությունների վաղանցիկությունը, ուղղակի դեռ շարունակում է դրանք, քանի որ երկուսն էլ իրենց լավ են զգում այդ «տիրույթում»:
Գիտե՞ք, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ աղջիկն ավելի շատ է շահագրգռված այս հարաբերությունների մեջ, ինչի շնորհիվ նա կարող է առաջ գնալ: Բացի այդ նրան դուր է գալիս այդ երիտասարդի հետ տարբեր միջոցառումների հաճախել: Չէի ասի, թե երիտասարդին էլ դուր չի գալիս նման օրիորդի հետ հարաբերություններ ունենալ: Սակայն դժվար թե դրանք իսկական սիրո վերածվեն: