«21TV»-ի հաղորդավարուհի Դիանա Մալենկոն իր ամառային հանգիստն արդեն հասցրել է վայելել։ 




ArmStar.am-ի հետ զրույցում Դիանան նշեց, որ այս անգամ այցելել էր հունական Հռոդոս կղզի. «Հունաստանն ինձ միշտ հետաքրքրել է, քանի որ անունս ծագում է հունական դիցաբանությունից, և բացի այդ էլ, Հունաստանը հնագույն քաղաքակրթությունն ու մշակույթն ունեցող երկրներից է, որի պատմությունը միշտ էլ սիրով եմ ուսումնասիրել։


Միլիոնավոր պատճառներ կարող եմ գտնել ասելու, թե ինչու հենց Հունաստան, բայց կառանձնացնեմ մի քանիսը՝ այնտեղ է աշխարհի հրաշալիքներից մեկը՝ Հռոդոսի կոթողը, որը ցավոք չի պահպանվել, բայց մենք այցելեցինք ենթադրվող վայրը»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիանայի խոսքերով՝ մեծ տպավորություններով է վերադարձել Հայաստան. «Հռոդոս կղզու մոտ է նաև Միջերկրական և Էգեյան ծովերի հատման կետը, ինչը նույնպես շատ տպավորիչ էր։ Այնտեղ տեսանք նաև Սուրբ Պավլոսի նավահանգիստը, որը սրտի ձև ունի, ինչպես նաև հիացած եմ Լինդոսի ակրոպոլիսով, որտեղ հասնելու համար ավանակ է պետք նստել»։

 

Շարունակությունը` այստեղ: