Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոյին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել ցանկացած կերպարով: Նա այն հեռուստադեմքերից է, որը երբեք չի վախեցել արտաքին տեսքի փորձարկումներից: Դիանան նաեւ այն համարձակ հայտնիներից է, որը պարբերաբար կիսվում է այնպիսի լուսանկարներով, որոնցում երեւում է նրա բնական տեսքը՝ առանց դիմահարդարման:

Դիանան իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին  ներկայացրել է պարային փորձից մի հատված։ Նա կրում է սեւ հանդերձանք․ ուլտրակարճ կիսատաբատ, լայն վերնաշապիկ։ Հոլովակին կից հմայիչ հաղորդավարուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Երկու ամիս փորձ չանելուց հետո...)»։