Շուշիի «Նարեկացի» արվեստի  միության կենտրոնում, օգոստոսի 31-ին տեղի կունենա մշակութային միջոցառում` նվիրված կենտրոնի հիմնադրման 8-րդ տարեդարձին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը հանդես կգան կենտրոնի վոկալի, հեղինակային երգի, պարի, արտ-թերապիայի դասարանները: Կցուցադրվեն կերպարվեստի, մանրանկարչության, ասեղնագործության ու փայտարվեստի դասարանների սաների 2013-14 ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքները:      

                                     

Օրվա ընթացքում նախատեսված է նաև միության նորաստեղծ գրադարանի բացման հանդիսավոր արարողությունը: