Երգիչ Արման Հովհաննիսյանը վերջերս է վերադարձել համերգային շրջագայությունից: Bravo.am-ը զրուցել է երգչի հետ Կանադայում կայացած մենահամերգի, Սուպեր Սաքոյի հետ ներկայացրած դուետի, ընտանեկան հանգստի եւ այլնի մասին: 

“Հայաստան” երգը իմ այցեքարտն է

 
Արման Հովհաննիսյանը
 


Հուլիսի 12-ին Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացված «Քերմես» բարեգործական միջոցառման շրջանակներում կայացավ իմ մենահամերգը: Տորոնտոյի հայ համայնքը ամեն տարի կազմակերպում է այս բարեգործական միջոցառումը` ստացված հասույթը փոխանցելով դպրոցներին եւ եկեղեցիներին:Հանդիսատեսը շատ ակտիվ էր, հաջողված համերգ էր:



Կարող եմ ասել`«Հայաստան» երգը դարձել է իմ այցեքարտը:Հանդիսատեսը միշտ շատ ջերմ է ընդունում այն: Տորոնտոյում կայացած համերգի ընթացքում հանդիսատեսն ինձ հետ միասին երգում էր “Լա Լա Լա’’ երգը, որ Սուպեր Սաքոյի հետ դուետով եմ կատարել, չնայած այն քննարկման առարկա էր դարձել: Բայց  յուրաքանչյուր երգ իր հանդիսատեսն ունի, իսկ մարդկանց ճաշակն այսօր փոխվել է, ավելի ռիթմիկ երգեր են նախընտրում:



ԱՄՆ-ի «Նոկիա» թատրոնում ունեցած մենահամերգս բավական ծավալուն եւ պատասխանատու էր: Մենահամերգն երգչի պատմությունն է, եւ մարդիկ այն պետք է նաեւ DVD տարբերակով դիտեն, այն արդեն վաճառքում է: Ի դեպ, խոսելով համերգային արշավներից ՝ նշեմ. սեպտեմբերին մենահամերգ կունենամ Սիդնեյում:  


Շարունակությունը` այստեղ: