Օրեր առաջ երգիչ Նարեկ Մակարյանի հետ մի հետաքրքիր և անսպասելի դեպք է տեղի ունեցել՝ երկրպագուհին նրան նվիրված դաջվածք է արել։ Այս մասին երգիչն կիսվեց ArmStar.am-ի հետ. «Երևանյան սրճարաներից մեկում սուրճ էի խմում, երբ մի աղջիկ իջավ մեքենայից, մոտեցավ ինձ և ասաց. «Կարելի՞ է Ձեզ միանալ»։

 

Անհարմար զգացի մերժել և  քանի որ մենակ էի,  նստեց ինձ հետ, միասին սուրճ խմեցինք և այդ ընթացքում նա պատմեց, որ իմ երկրպագուն է ու իր վրա դաջել է անվանս սկզբնատառը՝ բնութագրելով, որ միշտ իր հետ լինեմ։ Դե բնականաբար խառնվեցի իրար ու ժպտացի, միանշանակ չեմ խրախուսում նման տեսակի քայլերը, բայց միևնույնն է, համ ուրախ էի, համ էլ չէ»։

 

Շարունակությունը` այստեղ: