Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որում պատկերված է ամերիկացի հայտնի ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Ջորջ Քլունիին ՝ հայ անվանի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի շապիկով: Լուսանկարը տարբեր կարծիքներ է առաջացրել սոցիալական ցանցերի օգտատերի մոտ: Սոցցանցերի մի շարք օգտատերեր կարծում են, որ նկարը, հավանաբար, ֆոտոշոփի արդյունք է:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լուսանկարն Instagram-ի իր էջում հրապարակել է ռուս դերասան Օսկար Կուչերան, որն ապշել է նկարից: «Քլունիի շապիկին Ֆրունզիկ Մկրտչյանի նկարն է: Ի՜նչ հաճելի է»,-նշել է նա:

 

Դերասան Մհեր Մկրտչյանը, ով հայտնի է նաև Ֆրունզիկ անունով, հայկական կինոյում ստեղծել է բազմաթիվ յուրօրինակ դերեր: Նա մեծ ներդրում ունի հայ դերասանական արվեստի զարգացման մեջ: Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։