Ամերիկացի երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ համացանցում հրապարակվել են նրա «դավաճանության» լուսանկարները։
Մասնավորապես, նախօրեին The Sun-ը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում 38-ամյա արտիստը պատկերված է 30-ամյա դերասանուհի Ալիշա Ուեինրայթի ընկերակցությամբ՝ հայտնում է NV-ն։
Լուսանկարները, որոնցում նրանք ձեռք ձեռքի են բռնած, և Ուեինրայթը նրբորեն շոյում է Թիմբերլեյքի ծունկը, արվել են Նոր Օրլեանում, որտեղ նրանք հիմա նկարահանում են «Պալմեր» ֆիլմը, որում նրանք խաղում են հիմնական դերերը: Միևնույն ժամանակ, հավանական սիրահարների շրջապատից անձինք հերքում են նրանց սիրավեպը, ինչպես նաև պնդում են, որ նոր ֆիլմի նկարահանումներից աստղերի մյուս գործընկերները նույնպես ներկա են եղել երեկույթին, որտեղ արվել են լուսանկարները։